Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Կառավարությունը հաստատել է ամառային զորակոչի և զորացրման ժամկետները

17.04.2025, 21:53
Հայտնի են ամառային զորակոչի և զորացրման ժամկետները
Կառավարությունը հաստատել է ամառային զորակոչի և զորացրման ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունն այսօր նիստի ընթացքում հաստատել է ամառային զորակոչի և զորացրման ժամկետները։

Ամառային զորակոչը 2025 թվականին կմեկնարկի ապրիլի 21–ից:

Նախագծով կառավարությունը որոշում է հայտարարել 2025 թվականի ապրիլի 21-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է կամ, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառա­յության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված արական սեռի քաղաքացիների զորակոչը:

Կառավարությունը որոշում է 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացնել 2025 թվականի հունիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2025 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: