Երևանում մարտի 9-ից կմեկնարկի ավանդաբար անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան
02.03.2015,
19:49
Երևանում մարտի 9-ից կմեկնարկի ավանդաբար անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանում մարտի 9-ից կմեկնարկի ավանդաբար անցկացվող «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Ակցիան կանցկացվի Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` կանանց միամսյակի շրջանակում։
Քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ բարեգործական ակցիայի շրջանակում կմատուցվեն գինեկոլոգիական, ակնաբուժական ծառայություններ, վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն, անհրաժեշտության դեպքում կկատարվեն վիրահատական միջամտություններ:
Ակցիայից կարող են օգտվել Երևանի բոլոր քաղաքացի կանայք, որոնք հաշվառման մեջ են երևանի որևէ կլինիկայում և բուժքարտ ունեն։--0--