ԼՂՀ նախագահը առողջապահության զարգացման ու խնդիրների լուծման հարցեր է քննարկել ոլորտի աշխատակիցների հետ
12.02.2013,
11:48
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին հանդիպում է ունեցել առողջապահության համակարգի աշխատողների հետ և քննարկել ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր, առկա հիմնախնդիրները և նրանց լուծման հեռանկարները:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 11-ին հանդիպում է ունեցել առողջապահության համակարգի աշխատողների հետ և քննարկել ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր, առկա հիմնախնդիրները և նրանց լուծման հեռանկարները:
Ինչպես տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից, համապատասխան զեկույցներով հանդես են եկել առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, համակարգի պատասխանատու աշխատողներ:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախը միշտ հայտնի է եղել իր որակյալ բժշկական կադրերով, որոնք ճանաչված էին նրա սահմաններից դուրս, ինչը հուսալի հիմքեր է ստեղծում ձեւավորված ավանդույթների պահպանման եւ ոլորտի զարգացմանը նոր որակ հաղորդելու համար:
Առողջապահության ոլորտը որակելով որպես մեր հանրապետության ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրամասերից մեկը՝ Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել առողջապահության զարգացման հայեցակարգ, որի հիմքում պետք է ընկած լինի բնակչության լայն խավերի համար բուժօգնության մատչելիության, որակի եւ արդյունավետության բարձրացման` սկսած առաջնային բուժօգնության ցուցաբերումից մինչեւ մասնագիտացված բուժման ավարտը, նյութական ու ֆինանսական միջոցների եւ կադրերի ճիշտ տեղաբաշխման հետ կապված խնդիրները:
Բակո Սահակյանի խոսքով` վերջին տարիներին պետության կողմից առողջապահության բնագավառում իրականացվել է լուրջ աշխատանք` ուղղված ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների աճի ապահովմանը, առողջապահական հիմնարկների շենքային պայմանների բարելավմանը, աշխատողների աշխատավարձերի բարձրացմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել շրջաններում առողջապահության համաչափ զարգացմանը:
Այս ամենի հետ մեկտեղ նախագահը նշել է, որ դեռեւս չլուծված են մնացել մի շարք կարեւորագույն խնդիրներ` կապված համապատասխան բարեփոխումների իրականացման, ոլորտի զարգացման հեռանկարների կանխանշման, կադրերի ընտրության ու ճիշտ տեղաբաշխման հետ:
Նախագահ Սահակյանը բժշկական սպասարկման որակի հետեւողական բարձրացման հետ մեկտեղ կարեւորել է նաեւ առողջ ապրելակերպի քարոզումը, ինչը հնարավորություն կտա որակապես նոր մակարդակի հասցնել քաղաքացիների առողջության պահպանումը եւ կանխել բազմաթիվ հիվանդություններ: Այս համատեքստում երկրի ղեկավարը հատուկ ընդգծել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը համապատասխան կառույցների հետ եւ որպես սկզբնական օղակ նախադպրոցական ու դպրոցական հաստատությունների ընդգրկումը՝ հավելելով, որ այստեղ գերնպատակ է հանդիսանում առողջ բնակչություն ունենալը եւ ազգային գենոֆոնդի պահպանումը:
Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-