Рейтинг@Mail.ru
USD
377.84
EUR
445.25
RUB
4.9333
GEL
141.25
2026 թ. փետրվարի 25, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Մեր ծրագրերում կա սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը. նախարար

28.02.2019, 12:00
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին։
Մեր ծրագրերում կա սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման հարցը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը խոսել է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մասին։

Նախքնօրեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ կրթության ոլորտի հարցերը քննարկելուց հետո Հարությունյանը հայտարարել է, որ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացումը գերատեսչության առաջնային խնդիրներից է։

«Մեր ծրագրերում արդեն կա սեպտեմբերից աշխատավարձերի բարձրացման հարցը։ Բացի այդ, կգործի ուսուցիչների վերապատրաստման համակարգը, որի արդյունքում վերապատրաստում անցած մանկավարժների աշխատավարձը կբարձրանա 50%–ով», – գրել է Հարությունյանը Facebook–յան իր էջում։–0–