Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Մոնղոլիան ուսումնասիրում է ընտանեկան բժշկության ոլորտի Հայաստանի փորձը

12.03.2013, 15:52
Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Մոնղոլիան ուսումնասիրում է ընտանեկան բժշկության ոլորտի Հայաստանի փորձը
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Մոնղոլիայի առողջապահության նախարարությունն այն կարծիքին է, որ դա հնարավորություն կտա զարգացնելու համապարփակ ապացույցների վրա հիմնված քաղաքականություն և իրականացնելու առողջության առաջնային պահպանման ռազմավարության բարեփոխումներ:

Ընդունելով Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակությանը` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդհանուր գծերով ներկայացրել է  անկախացումից հետո առողջապահական համակարգում իրականացված բարեփոխումները։ Ընդգծելով առողջության առաջնային օղակի կարևորությունը` փոխնախարարն անդրադարձել է  ընտանեկան բժշկության ներդրման ուղղությամբ իրականացված քայլերին և այդ ինստիտուտի գործարկմանը։

Սերգեյ Խաչատրյանը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստակամ է ներկայացնելու ընտանեկան բժշկության կայացման Հայաստանի փորձը և նպաստելու, որ Մոնղոլիայի պատվիրակության այցն արդյունավետ լինի։

Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Բաասայ Բուլգանչիմեգը նշել է,  որ իրենք տեղեկացված են, որ վերջին տարիների ընթացքում ընտանեկան բժշկությունը Հայաստանում կայացել է, և այս ոլորտում հայ մասնագետների փորձը լավագույնն է տարածաշրջանի երկրներում։

Այնուհետև Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակությունը և ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներն անցկացրել են աշխատանքային քննարկումներ։

Պատվիրակության անդամները կայցելեն հանրապետության տարբեր մարզերում գործող ընտանեկան բժշկության գրասենյակներ, կուսումնասիրեն  տրամադրվող  ծառայությունների մատուցմանը, դրանց որակի հսկողությանը վերաբերող, ինչպես նաև կազմակերպչական, ֆինանսական և այլ հարցեր։ –0–