Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Մշակվում է եկամուտների հայտարարագրման նոր պլատֆորմ, որը կներառի ավելի պարզեցված լուծումներ․ ՊԵԿ նախագահ

12.02.2026, 14:56
Հայաստանում կներդրվի եկամուտների հայտարարագրման նոր հարթակ և բջջային հավելված
Մշակվում է եկամուտների հայտարարագրման նոր պլատֆորմ, որը կներառի ավելի պարզեցված լուծումներ․ ՊԵԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՊԵԿ նախարահ Էդուրադ Հակոբյանն այսօր կառավարության նիստում հայտնեց, որ մշակվում է եկամուտների հայտարարագրման նոր պլատֆորմ, որը կներառի ավելի պարզեցված լուծումներ։

Նա տեղեկացրեց, որ նոր պլատֆորմի հետ կապված մրցույթն արդեն կայացել է և այժմ գնահատման փուլում է։ 

«Մենք խոստացել էինք, որ պետք է որոշակի համակարգերի հասանելիություն ստանանք, մասնավորապես՝ բանկային տեղեկատվությունը, ավանդների դիմաց քաղաքացիների ստացվող եկամուտները քաղաքացիների թույլտվությամբ հնարավորություն ունենանք բանկերից ստանալու»,- ասաց Հակոբյանը։ 

Ըստ ՊԵԿ նախագահի՝ քաղաքացիները հնարավորություն կունենան նաև լիազորել այլ անձի, որն իրենց փոխարեն կկարողանա տեսնել, լրամշակել և հաստատել հայտարարագիրը։ 

Նրա խոսքով՝ սոցիալապես անապահով քաղաքացիների և կենսաթոշակառուների համար նախատեսվում է տեղեկատվության ավտոմատ ստացում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ 

Կստեղծվի նաև բջջային հավելված, որն ավելի պարզ եղանակով հասանելի կլինի քաղաքացիների հեռախոսներում, և հեշտ հարցերի միջոցով կուղղորդի նրանց յուրաքանչյուր դաշտը՝ հասկանալու, ինչպես նաև լրամշակելու և հաստատելու հայտարարագրերը։