Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
-2

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների խնդիրը քննարկվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի աշխատակիցների հետ

20.02.2015, 19:51
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրն ուրբաթ քննարկվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի աշխատակիցների հետ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ձեռնարկության մամուլի ծառայության ղեկավարը Անուշ Հարությունյանը։
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների խնդիրը քննարկվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի աշխատակիցների հետ
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրն ուրբաթ քննարկվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի աշխատակիցների հետ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ձեռնարկության մամուլի ծառայության ղեկավարը Անուշ Հարությունյանը։
      
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն ուրբաթ բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Պատասխան չստանալով ` նրանք գնացել էին ՀՀ նախագահի նստավայր։ Որոշ ժամանակ անց ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Աիդա Ասատրյանն առաջարկել էր ակցիայի մասնակիցներին վեց հոգուց բաղկացած խումբ կազմել` խնդիրը քննարկելու համար։

Հարությունյանի խոսքով` հանդիպման ժամանակ խոստում է տրվել առաջիկայում բոլոր պահանջները ներկայացնել ղեկավարությանը։

«2500 մարդ անգործ է մնացել և աշխատավարձ չի ստացել։ 2015թ.–ի փետրվարի 6–ի դրությամբ աշխատողներին պետք է վճարեին 18–24 ամսվա ընթացքում կուտակված աշխատավարձի պարտքերը», – ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով` Հայաստանում բոլոր հարցերը լուծվում են նախագահական մակարդակում, այդ պատճառով ակցիայի մասնակիցները կառավարության շենքի մոտից ուղևորվել են նախագահի նստավայր` կոնկրետ պահանջներով։

«Եթե մեզ առաջիկայում որոշակի պատասխան չտրվեց, ապա մեր բողոքի ակցիաները կշարունակվեն», – նշել է Հարությունյանը։

Ակցիայի ժամանակ «Նաիրիտ» գործարանի արհմիության ղեկավար Հրաչյա Թադևոսյանը հայտարարել է, որ երկարատև լռության փոխարեն Հայաստանի իշխանությունները կարող էին կոնկրետ պատասխան տալ, թե որքան երկար պետք է գործարանի նախկին աշխատողները սպասեն իրենց աշխատավարձին։

«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ 2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը  բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է, իսկ աշխատողների աշխատավարձերի պարտքերը 2013 թվականի նոյեմբերի դրությամբ կազմել են մոտ 12 մլն դոլար։–0–