Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-9

Հայաստանի առողջապահության նախարարությունը ողջունում է մասնագիտական միավորումների ստեղծումը

21.05.2015, 21:34
Հայաստանի առողջապահության նախարարությունը ողջունում է մասնագիտական միավորումների ստեղծումը երկրում, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստանի կոլոպրոկտոլոգների ասոցիացիայի անդրանիկ նիստում:
Հայաստանի առողջապահության նախարարությունը ողջունում է մասնագիտական միավորումների ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առողջապահության նախարարությունը ողջունում է մասնագիտական միավորումների ստեղծումը երկրում, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Հայաստանի կոլոպրոկտոլոգների ասոցիացիայի անդրանիկ նիստում:

«Մասնագիտական միավորումներն ինքնադրսևորվելու հետ մեկտեղ պետք է կատարեն այնպիսի աշխատանք, որը կօգնի մեզ կայացնել միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից առողջապահական համակարգ»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ նորաստեղծ կառույցից ակնկալվում է ակտիվություն, մանկավարժական և գիտագործնական աշխատանք:

Արմեն Մուրադյանը բուժաշխատողներին ներկայացրեց նաև հանրային առողջապահական ծրագրերը: Նա անդրադարձավ ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ անցած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով Հայաստանում ներդրվելու է շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտային համակարգը: Նախարարն առաջարկեց մայր բուհում շարունակական դարձնել հանդիպումները` համակարգի խնդիրներն ու ծրագրերը քննարկելու նպատակով:--0--