Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+5

ՆՍՕՏՏ Գարեգին Բ Կաթողիկոսը կգլխավորի Հռոմի Պապի գահադրման կապակցությամբ Վատիկան մեկնող պատվիրակությունը

18.03.2013, 18:17
Ֆրանցիսկոս Հռոմի Պապի գահադրման առթիվ Վատիկան մեկնող Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը կգլխավորի Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայաբերելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար Պարույր Ավետիսյանին։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. Ֆրանցիսկոս Հռոմի Պապի գահադրման առթիվ Վատիկան մեկնող Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը կգլխավորի Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` վկայաբերելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար Պարույր Ավետիսյանին։

«Կաթողիկոսին կուղեկցեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։ Պատվիրակությունը Վատիկան կմեկնի այսօր երեկոյան»,– ասաց Ավետիսյանը։

Ֆրանցիսկոսի գահադրումը, որին կմասնակցեն բազմաթիվ պետությունների ղեկավարներ, ծրագրված է մարտի 19–ին` ժամը 9։30–ին (տեղական ժամանակով` 12.30)։

Հռոմեակաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարը ծնունդով Արգենտինայից է։ Կարդինալ, Բուենոս Այրեսի 76–ամյա արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլյան Հռոմի 266–րդ Պապ է ընտրվել նախորդ չորեքշաբթի` Վատիկանում անցկացված կոնկլավում, և ընդունել է Ֆրանցիսկոս անունը։ -0-