Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+1

Պատգամավոր Ալեքսանյանը հերքել է Փակ շուկայի փոխարեն սուպերմարկետ կառուցելու մասին խոսակցությունները

31.05.2012, 14:45
ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքել է խոսակցություններն այն մասին, որ Երևանի Փակ շուկայի տեղում չորսհարկանի «Երևան Սիթի» է կառուցվելու:
Պատգամավոր Ալեքսանյանը հերքել է Փակ շուկայի փոխարեն սուպերմարկետ կառուցելու մասին խոսակցությունները
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հերքել է խոսակցություններն այն մասին, որ Երևանի Փակ շուկայի տեղում չորսհարկանի «Երևան Սիթի» է կառուցվելու:

Մայիսի 27-ի գիշերը վերսկսվել են շուկայի շենքի տանիքի՝ մարտին դադարեցված ապամոնտաժման աշխատանքները: Որոշ տվյալներով շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է Փակ շուկայի փոխարեն չորսհարկանի «Երևան Սիթի» կառուցել:
«Դա նախկին շուկան կլինի»,- ընդգծեց նա:

Ալեքսանյանը հերքեց նաև այն խոսակցությունները, թե բանվորները քանդել են Փակ շուկայի շենքի տանիքն ու պատերը:
«Դա ինքնափլուզում է եղել, քանի շենքը վթարային վիճակում էր գտնվում: Մենք ամեն բան կանենք շենքը վերականգնելու և նախկին տեսքը վերադարձնելու ուղղությամբ: Ես չեմ քանդում, ես կառուցում եմ»,- լրագրողներին ասաց Ալեքսանյանը:

Փակ շուկան, որի շենքը պատմական հուշարձան է համարվում, կառուցվել է 1952 թվականին ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով:--0-