ՊԲ զորամասերից մեկում զինծառայող է մահացել
16.03.2018,
10:59
Նախօրեին ՊԲ զորամասերից մեկում զինվոր է մահացել։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ՊԲ զորամասերից մեկում զինվոր է մահացել։
Ինչպես հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, ժամը 17:30-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, պարապմունքների ժամանակ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Էդգար Երեմյանը:
Ըստ հաղորդագրության, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հարուցվել է քրեական գործ:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-