Պետական եկամուտների կոմիտեում ձերբակալություններ են
Երեկ,
14:35
Ձերբակալվածներից մեկը ՊԵԿ պաշտոնատար անձ է

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/ԱՌԿԱ/․ Պետական եկամուտների կոմիտեում ձերբակալություններ են։
«ԱՌԿԱ» գործակալության հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում երկու անձ է ձերբակալվել խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու մեղադրանքներով։
«Ձերբակալվածներից մեկը ՊԵԿ պաշտոնատար անձ է», – նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։