Рейтинг@Mail.ru
USD
379.1
EUR
452.72
RUB
4.9987
GEL
140.9
2026 թ. հունվարի 30, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

ՊՆ խոսնակ. Արցախի ՊԲ ՀՕՊ–ը խոցել է հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ

14.10.2020, 13:10
ՊՆ խոսնակ. Արցախի ՊԲ ՀՕՊ–ը խոցել է հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ
ՊՆ խոսնակ. Արցախի ՊԲ ՀՕՊ–ը խոցել է հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ։
 
Այս մասին քիչ առաջ հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook-յան իր էջում։

ՊԲ–ն ավելի վաղ հայտնել էր, որ դիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մենամարտերը: Առավոտյան հարավային, հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծությունները՝ հատկապես ինտենսիվ կրակ վարելով հարավ-արևելյան, հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում։–0–