Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Քաղաքապետարանից հայտնում են, որ վաղվանից մեկ շաբաթով կընդհատվի նաև մանկապարտեզների աշխատանքը

01.03.2020, 16:55
Քաղաքապետարանից հայտնում են, որ վաղվանից մեկ շաբաթով կընդհատվի նաև մանկապարտեզների աշխատանքը
Քաղաքապետարանից հայտնում են, որ վաղվանից մեկ շաբաթով կընդհատվի նաև մանկապարտեզների աշխատանքը
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./ԱՌԿԱ/. Հակահամաճարակային անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդները տեղափոխվում են մարտի 2-7-ը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Նույն ժամանակահատվածում, Երևանի քաղաքապետի որոշմամբ, կընդհատվի նաև քաղաքի ենթակայության տակ գործող մանկապարտեզների աշխատանքը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կիրակի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 32 մարդ։–0–