Ռուսաց լեզվի առաջին կենտրոնները կստեղծվեն ԱՊՀ երկրներում, այդ թվում` Հայաստանում
24.07.2013,
14:08
Ռուսաց լեզվի և մշակույթի ուսուցման և առաջխաղացման առաջին կենտրոնները կհայտնվեն ԱՊՀ երկրներում, եվրոպական երկրներում, ինչպես նաև Կուբայում և Չինաստանում, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի օգնական Ալեքսեյ Լևչենկոն։
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռուսաց լեզվի և մշակույթի ուսուցման և առաջխաղացման առաջին կենտրոնները կհայտնվեն ԱՊՀ երկրներում, եվրոպական երկրներում, ինչպես նաև Կուբայում և Չինաստանում, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցի օգնական Ալեքսեյ Լևչենկոն։
Նա տեղեկացրել է, որ ՌԴ կառավարությանն առընթեր ստեղծվել է աշխարհում ռուսաց լեզվի և մշակույթի առաջխաղացման համակարգող խորհուրդը, որը գլխավորել է Գոլոդեցը։
Խորհուրդը ստեղծվում է այն բանի համար, որպեսզի համակարգի իշխանության մարմինների գործունեությունը` աշխարհում ռուսաց լեզվի և մշակույթի առաջխաղացման նպատակով։ Դրանում կընդգրկվեն Պետդումայի, ԱԳՆ–ի, կրթության նախարարության, մշակույթի նախարարության, Ռոսսոտրուդնիչեստվոյի և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Գաղափարը այն է, որպեսզի այդ ծրագիրն աշխատի կառավարության մակարդակով, որպեսզի այդ աշխատանքը դարձնի առավել արդյունավետ և համակարգված։ Դա համապատասխանում է նրան, ինչն անում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում»,– պարզաբանել է Լևչենկոն։
Այդ կառավարական ծրագրի շրջանակներում ենթադրվում է կրթական կենտրոնների ստեղծում, որոնք կդասավանդեն ռուսաց լեզու և մշակույթ։
Ընթացիկ տարում այդ ծրագրի համար հատկացվել է 1,5 մլրդ ռուբլի։ «Այդ գումարներն արտերկրում բաշխվում է ռուսաց լեզվի կենտրոնների ստեղծման համար»,– նշել է Լևչենկոն, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։
Նախատեսվում է, որ ծրագիրը կընդգրկի հետխորհրդային տարածքի գրեթե բոլոր երկրները, օրինակ` Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուկրաինան, Մոլդովան։ Նման կենտրոններ կգտնվեն նաև եվրոպական երկրների մեծ մասում, օրինակ` Ֆրանսիայում, Ֆինլյանդիայում, Գերմանիայում, Չեխիայում, Բուլղարիայում, և բացի այդ` Կուբայում և Չինաստանում։ –0–