Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Ռուսաստանի քաղաքացիներն առավել հակված են Հայաստանի իրադարձությունները «թավշյա հեղափոխություն» անվանել. հարցում

11.05.2018, 10:41
Հասարակական կարծիքի ուսումնասիորւթյան համառուսական կենտրոնի հարցմանը մասնակցած ռուսաստանցիների կեսը հայտնել է, որ հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին` ավելի հաճախ դրանք անվանելով «թավշյա հեղափոխություն»։
Ռուսաստանի քաղաքացիներն առավել հակված են Հայաստանի իրադարձությունները «թավշյա հեղափոխություն» անվանել. հարցում

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Հասարակական կարծիքի ուսումնասիորւթյան համառուսական կենտրոնի հարցմանը մասնակցած ռուսաստանցիների կեսը հայտնել է, որ հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին` ավելի հաճախ դրանք անվանելով «թավշյա հեղափոխություն»։

Ինչպես գրում է ՏԱՍՍ–ը, այս տվյալները ՀԿՈՒՀԿ նյութերում են, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։ 

Ինչպես հետևում է հարցման արդյունքներից, Հայաստանի իրավիճակի նկատմամբ հետաքրքրություն է արտահայտում մասնակիցների 59 տոկոսը, սակայն դրանց շատ ուշադիր հետևում է միայն այդ երկրի բնակչության 9 տոկոսը, մինչդեռ մնացած 50–ը` ժամանակ առ ժամանակ։ Հարցվածների 40 տոկոսն ասել է, որ չի հետաքրքրվում այդ թեմայով։ 

Հարցման ընթացքում այն մասնակիցներին, ովքեր տեղյակ են Հայաստանի իրադարձություններից, առաջարկվել է հակիրճ նկարագրել դրանք։ Առավել տարածված տարբերակ է դարձել «թավշյա հեղափոխություն» (28%) բնութագրումը։ Դրան հետևում են «զանգվածային հուզումները, բողոքի ակցիաներ, կապված Սարգսյանի ընտրությունների հետ» (14%), «լինելու են պետության նոր ղեկավարի ընտրություններ» (10%)։ Միաժամանակ 30 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Կիսվել է հարցվածների կարծիքը նաև այն հարցում, թե ինչպես ներկայիս իրավիճակի կազդի ռուս–հայկական հարաբերությունների վրա` 28 տոկոսը կարծում է, որ այն կհանգեցնի հարաբերությունների վատթարացման, 20 տոկոսը` որ կհանգեցնի բարելավման, 27 տոկոսը` որ ոչ մի կերպ չի ազդի երկկողմ հարաբերությունների վրա։ -0-