Տեղի բնակիչներն օգնել են ռուս սահմանապահներին Հայաստանում ձերբակալել պետական սահմանի ռեժիմի խախտողի
05.05.2015,
13:48
Տեղի բնակիչներն օգնել են Հայաստանում ձերբակալել պետական սահմանի ռեժիմը խախտած թուրք քաղաքացու, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Տեղի բնակիչներն օգնել են Հայաստանում ձերբակալել պետական սահմանի ռեժիմը խախտած թուրք քաղաքացու, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության մամուլի ծառայությունը։
«Ռուս սահմանապահներին պետական սահմանի պահպանման գործում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանային վարչության պատասխանատվության հատվածում մեծ օգնություն են ցուցաբերում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները։ Նրանց ուշադրության շնորհիվ սահմանապահներին հաջողվում է ձերբակալել պետական սահմանի ռեժիմը խախտածներին։ Այսպես, նախորդ հանգստյան օրերին Բաղրամյան բնակավայրի բնակիչներից տեղեկություն էր ստացվել Հայաստանի Հանրապետություն Թուրքիայի տարածքից խոշոր եղջերավոր անասունի տեղափոխման մասին»,– ասվում է հաղորդման մեջ։
Մի քանի րոպեից սահմանապահների սահմանապահների «տագնապի» խումբը հայտնաբերել է Հայաստանի տարածքում արածող 12 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Որոնողական աշխատանքների արդյունքում թփերում հայտնաբերվել և ձերբակալվել է անհայտ անձ, պարզվել է, որ նա Թուրքական Հանրապետության քաղաքացի Վ.-ն է` ծնված 1999 թվականին` Ռամազանկերտ գյուղի բնակիչ։ Խախտողի խոսքով` ինքն անօրինական կերպով հատել է սահմանը կենդանիներին Թուրքիայի տարածք վերադարձնելու, որոնք պատահաբար են մտել Հայաստանի տարածք։
Միջազգային պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան` պետական սահմանի ռեժիմի անչափահաս խախտողը և 12 գլուխ խոշոր եղջերավոր անասունը, Հայաստանի իրավապահ մարմինների որոշմամբ, ակտով փոխանցվել է թուրքական կողմին։
«Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությունը հատուկ երախտագիտություն է հայտնել սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, որոնք ակտիվորեն օգնում են սահմանապահներին` պետական սահմանի պահպանության գործում»,-ասված է հաղորդագրությունում։
Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությունը։ Հայաստանի ղեկավարությունը ռուսական ռազմակայանին զուգընթաց ռուս սահմանապահների ներկայությունը համարում է հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ։ Այստեղ ռուս սահմանապահների գտնվելու համար հիմք է հանդիսանում Երևանում 1992 թվականի սեպտեմբերի 30–ին հանրապետության տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրը։
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչությունն ընդգրկում է սահմանապահ չորս ջոկատ` Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում։ Հայաստանում ռուս սահմանապահներին (նրանց թիվը 4,5 հազար է) պահելը ապահովում են երկու պետությունների կառավարությունները գրեթե հավասար։ -0-