Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-8

Հայաստանում ՌԴ ԱԴԾ-ի սահմանային վարչությունը պարգևատրել է հայ գյուղացիներին սահմանախախտին ձերբակալելու գործում օգնության համար

11.09.2014, 13:25
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունը պարգևատրել է հայ գյուղացիներին, որոնք օգնել են ռուս սահմանապահներին ձերբակալել պետական սահմանը խախտող անձին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Սահմանային վարչության մամուլի քարտուղար Սերգեյ Գրեչինը:
Հայաստանում ՌԴ ԱԴԾ-ի սահմանային վարչությունը պարգևատրել է հայ գյուղացիներին սահմանախախտին ձերբակալելու գործում օգնության համար
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունը պարգևատրել է հայ գյուղացիներին, որոնք օգնել են ռուս սահմանապահներին ձերբակալել պետական սահմանը խախտող անձին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Սահմանային վարչության մամուլի քարտուղար Սերգեյ Գրեչինը:

Նրա խոսքերով՝միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ին հայ-թուրքական սահմանին: «Արարատի մարզի բնակիչներ Ռաֆիկ Պետրոսյանը և Կարո Դավթյանը հայտնաբերել են սահմանախախտին Արաքս գետի ափին և ձերբակալմանն ուղղված միջոցառումներ են ձեռնարկել՝ կապ հաստատելով սահմանապահների հետ: Արձագանքման խումբն անմիջապես մեկնել է դեպքի վայր», - ասել է Գրեչինը:

Նրա խոսքերով՝ սահմանախախտը 1988 թ.-ին ծնված Աֆղանստանի քաղաքացի Ֆարիդ Եմամի Սաթարան է, ով չի հասցրել հասնել արգելապատնեշի ինժեներական կոնստրուկցիաներին:

Նա բացատրել է, որ ցանկացել է Իրանից տեղափոխվել Թուրքիա, որտեղ բնակվում է իր ընտանիքը:
Ձերբակալվածին հանձնել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներին, որոնք պարզում են միջադեպի հանգամանքները:

Այս րոպեներին Արարատ գյուղում երկու հայ գյուղացիներ պարգևատրվում են շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով` պետական սահմանի պաշտպանության գործում ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար:

«Տղաները, իսկապես, կեցցեն: Տեղի բնակիչները մշտապես նման աջակցություն են ցուցաբերում, և հենց դա է պատճառը, որը սահմանը հուսալիորեն պաշտպանված է», - ասել է Գրեչինը:

Իրանի (45 կմ)  և Թուրքիայի (330 կմ) հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանային վարչությունը: Հայաստանի ղեկավարությունը ռուս սահմանապահների գործունեությունը, ինչպես նաև ռուսական ռազմաբազայի առկայությունը հանրապետության ազգային անվտանգության կարևոր բաղկացուցիչն է համարում: Հայաստանում ռուս սահմանապահների գործունեության համար հիմք է ծառայում Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին միջպետական պայմանագիրը, որը կնքվել է Երևանում 1992 թ.-ի սեպտեմբերի 30-ին:

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանային ջոկատ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում: Հայաստանում ռուս սահմանապահների կեցությունը (մոտ 4,5 հազար սահմանապահ) հավասարապես ապահովվում է երկու պետությունների կառավարությունների կողմից:-0-