Հայաստանում շճային մենինգիտների հիվանդացության ակտիվացում է նկատվում. ՀՀ ԱՆ
26.06.2014,
13:43
Էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտների հիվանդացության ակտիվացում է նկատվում Հայաստանում, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Էնտերովիրուսային վարակով պայմանավորված շճային մենինգիտների հիվանդացության ակտիվացում է նկատվում Հայաստանում, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«2014 թվականի մայիս-հունիս ամիսներին արձանագրվել է սուր մենինգիտների 38 դեպք: Հիվանդացության դեպքերը գրանցվել են մինչև 18 տարեկանների շրջանում, գերազանցապես` 3-8 տարիքային խմբում: Հիվանդացման դեպքերը եզակի են, խմբակային դեպքեր չեն գրանցվել», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 2014 թվականի մարտ-հունիս ամիսներին աշխարհում դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների աստիճանաբար ակտիվացում: Մի շարք երկրներում` Վրաստանում, Մոլդովայում, Ղրղըզստանում և այլուր գրանցվել են բռնկումներ:
Հիվանդությունն ունենում է սուր սկիզբ` բարձր ջերմություն, անտանելի գլխացավ, ընդհանուր թուլություն, անզուսպ փսխումներ:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ` էնտերովիրուսային վարակների բռնկումները կանխելու և հիվանդացության վերահսկման նպատակով:
Իրականացվում է յուրաքանչյուր կասկածելի դեպքի համաճարակաբանական հետազոտություն, կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է հսկողություն, օջախում իրականացվում է ախտահանում:
«Էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է` պահպանել անձնական հիգիենայի կանոնները, լավ լվանալ միրգը և բանջարեղենը, խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից, ինչպես նաև բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել», - նշվում է ՀՀ ԱՆ տեղեկատվության մեջ:
Էնտերովիրուսային վարակները սուր վարակիչ հիվանդությունների խումբ են, որոնք բնութագրվում են տենդով և բազմազան կլինիկական ախտանշաններով` պայմանավորված կենտրոնական նյարդային, սրտանոթային, ստամոքսաղիքային, մկանային, շնչառական և այլ համակարգերի ախտահարումով:-0-