Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել
09.02.2018,
11:12
Նախօրեին ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ՊԲ զինծառայող է մահացել։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ՊԲ զինծառայող է մահացել։
Ինչպես հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, 1999 թվականի ծնված Հայկ Հակոբյանի մահվան պատճառը հիվանդությունն է` նախնական ախտորոշումը` կայծակնային մինինգոկոկցեմիա։
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է հաղորդման մեջ։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: -0-