Թորոսյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանում կատարվում են ԱՀԿ–ի միջազգային բժշկական կանոններով նախատեսված բոլոր միջոցառումները։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Դրա մեջ է մտնում սահմանային հսկողությունից սկսած մինչև պացիենտների վերջնական ախտորոշումն ու վարումը»,– նշեց նա։
Ասուլիսի ժամանակ նախարարը հայտնեց, որ Հայաստանն արդեն պայմանավորվածություն ունի չինական մի ընկերության հետ և շուտով ձեռք կբերվի նոր կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ։ Նշվեց, որ առավոտյան արդեն պայմանավորվածություն կա մի չինական արտադրողի հետ` այդ թեստը ձեռք բերելու համար, մի քանի ժամվա մեջ այդ թեստերը ձեռք կբերվեն և կուղարկվեն Հայաստան, որպեսզի անհրաժեշտության դեպքում կիրառվեն։
Ինչ վերաբերում է բժշկական դիմակ կրելու հարցին, Թորոսյանը մանրամասնեց, որ այս պահին նման անհրաժեշտություն չկա։
«Եթե լինի մենք կոչով հասնդես կգանք։ Հետևաբար, հատուկ էտ միջացառումն անելու հիմնավորվածություն չունենք։ Սակայն, ընդհանրապես վարակների կանխարգելման համար, անհրաժեշտ է կատարել մի քանի միջոցառումներ, սկսած ձեռքերի հաճախակի լվացումն օճառով, սուր շնչառական հիվանդություններով վարակվածների հետ շփման մաքսիմալ քչացումը։ Նույն գրիպի տարբեր շտամերը, որոնք պակաս վտանգավոր չեն, նույնպես տարբեր խրոնիկական հիվանդություն ունեցող մարդկանց համար շատ վտանգավոր են և լինում են մահվան դեպքեր գրիպից։ Ամեն դեպքում պետք է խուսափել հիվանդ մարդկանց հետ շփումից»,– նշեց Թորոսյանը։ –0–