Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Ուսումնական էվակուացիա տեղի կունենա ՎՏԲ-Հայաստան Բանկում

03.07.2019, 18:11
ՎՏԲ–Հայաստան բանկում տեղի կունենա ուսումնական միջոցառում։
Ուսումնական էվակուացիա տեղի կունենա ՎՏԲ-Հայաստան Բանկում

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան բանկում տեղի կունենա ուսումնական միջոցառում։

Ինչպես հայտնում են բանկի մամուլի ծառայությունից, հուլիսի 4–ին Բանկի` Մոսկովյան 35–ում գտնվող Գլխամասային գրասենյակում կանցկացվի ուսումնական տարհանում շենքից։

Հաղորդման մեջ նշվում է, որ բանկի աշխատակիցների կողմից արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով` բանկի տնօրինությունը որոշեց կազմակերպել բիզնեսի անընդհատության համակարգի սթրես-թեստավորում` ուսումնական հրդեհի ահազանգ կազմակերպելու միջոցով:

Բանկի բոլոր աշխատակիցները, որոնց կուղեկցեն տարհանման պատասխանատու մասնագետները, ժամը 14:00-ին, պայմանական հրդեհի պատճառով ստիպված կլինեն լքել շենքը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինությունը որոշում է կայացրել ապագայում նույնպես կազմակերպել նմանատիպ միջոցառումներ, որպեսզի Բանկը միշտ պատրաստ լինի ցանկացած արտակարգ իրավիճակների:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–