Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Ապրիլի 1-ից Հայաստանի բոլոր պետական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կընթանա բնականոն հունով. ԿԳՆ

31.03.2014, 18:33
Հայաստանի բոլոր պետական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կընթանա բնականոն հունով, հայտնում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։
Ապրիլի 1-ից Հայաստանի բոլոր պետական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կընթանա բնականոն հունով. ԿԳՆ
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բոլոր պետական կրթական հաստատություններում ուսումնական գործընթացը կընթանա բնականոն հունով, հայտնում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։

Պետական բուհերում, դպրոցներում, քոլեջներում և ուսումնարաններում մարտի 31–ին պարապմունքներ չեն անցկացվել եղանակային պայմանների պատճառով։ Երկուշաբթի բաց թողած դասերը կանցկացվեն շաբաթ օրը` ապրիլի 5–ին։

Կիրակի` մարտի 30–ին, հանրապետության գրեթե ողջ տարածքում առատ ձյուն է տեղացել, որն ուղեկցվել է ուժեղ քամով։ Օդի ջերմաստիճանը նվազել է 10-12 աստիճանով։ Երևանում ձյան ծածկույթի բարձրությունը կազմել էր շուրջ 30-40 սմ։ Վատ եղանակը հանգեցրել էր էլեկտրամատակարարման խափանումների։

Երևանում օդի ջերմաստիճանն ապրիլի 1–ի ցերեկային ժամերին կկազմի 2-4 աստիճան տաքություն։ Ջերմացումը կսկսվի ապրիլի 2–ից, երբ օդը կտաքանա մինչև 5-7 աստիճան, իսկ արդեն ապրիլի 3-4–ին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 12-16 աստիճան։  -0-