Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

Վառվեցին Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը

20.12.2012, 19:48
Հինգշաբթի երեկոյան Երևանի Հանրապետության Հրապարակում վառվեցին Հայաստանի գլխավոր տոնածառի  տոնական լույսերը։  
Վառվեցին Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի երեկոյան Երևանի Հանրապետության Հրապարակում վառվեցին Հայաստանի գլխավոր տոնածառի  տոնական լույսերը։  

Հանդիսավոր արարողությանը մասնակցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Այն բանից հետո, երբ վառվեցին երկրի գլխավոր տոնածառի գունավոր լույսերը, ողջ Հանրապետության Հրապարակը լուսավորվեց տոնական հրավառությամբ։

Հայաստանի մարզերից բերված 6000 ճյուղերից հավաքված եղևնու բարձրությունը 32 մետր է։ Այն զարդարելու համար ավելի քան 50 հազար լուսադիոդային սարքեր, 700 թարթող լույսեր, 70 աստղ է օգտագործվել։

Բացի այդ, Երևանի Հանրապետության Հրապարակում և Ազնավուրի Հրապարակում միացվեցին լուսադիոդային շատրվանները։

Երևանի տոնական դեկորացիայի համար օգտագործվել է ավելի քան 100 հատուկ լուսադիոդային խաղալիք և լույս, որոնցով զարդարվել է ավելի քան 450 ծառ։

Դեկտեմբերի 20–ից սկսած` մայրաքաղաքի բնակիչները կկարողանան հիանալ տոնական թեմայով 3D նկարներով, որոնք կցուցադրվեն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Հանրապետության Հրապարակի շենքերի պատերին։ –0–