Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Ոստիկանությունը դրամական պարգև է խոստանում Շամիրամում մի քանի անձանց սպանության կասկածյալին գտնելու աջակցության դիմաց

04.08.2017, 11:49
Օգոստոսի 1–ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվում է Թելման Վազիրի Քալաշյանը:
Ոստիկանությունը դրամական պարգև է խոստանում Շամիրամում մի քանի անձանց սպանության կասկածյալին գտնելու աջակցության դիմաց

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 1–ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվում է Թելման Վազիրի Քալաշյանը:

Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, այն անձինք, ովքեր հավաստի տեղեկություններ կարող են հայտնել Թ. Քալաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ, կամ իրական աջակցություն ցուցաբերել նրա հայտնաբերմանը, ոստիկանության կողմից կստանան խոշոր դրամական պարգևատրում

Պարգևատրումը համապատասխանում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի դրույթին։

ՀՀ ոստիկանությունը երաշխավորվում է տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը: -0-