Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

Երևանի տրանսպորտային կանգառներում ամռանը մոտ 70 էլեկտրոնային տեղեկատվական վահանակներ կհայտնվեն

21.06.2013, 17:26
Այս ամառ Երևանի տրանսպորտային կանգառներում մոտ 70 էլեկտրոնային տեղեկատվական վահանակներ կհայտնվեն, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Երևանի տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը։
Երևանի տրանսպորտային կանգառներում ամռանը մոտ 70 էլեկտրոնային տեղեկատվական վահանակներ կհայտնվեն
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Այս ամառ Երևանի տրանսպորտային կանգառներում մոտ 70 էլեկտրոնային տեղեկատվական վահանակներ կհայտնվեն, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց Երևանի տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը։

«Վահանակները ցույց կտան, թե որքան ժամանակից կմոտենա GPS սարքով զինված ավտոբուսը։ Բացի այդ, ավտոբուսի երթուղու ընթացքը կարտացոլվի քարտեզի վրա` իրական ժամանակի ռեժիմով»,– տեղեկացրեց նա։

Ըստ Մանուկյանի` վահանակների առաջին խմբաքանակն արդեն տեղադրվում է և մինչև հունիսի վերջ մայրաքաղաքի կանգառներում մոտ 20 նմանատիպ սարքեր կհայտնվեն։ «Հաջորդ խմբաքանակը` մոտ 50 հատ, կներմուծվի և կտեղադրվի 1–2 ամսվա ընթացքում»,– ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է երթուղայիններում GPS սարքի տեղադրմանը, ապա, ինչպես տեղեկացրեց Մանուկյանը, դրանց տեղադրման համար տեխնիկական խոչընդոտներ չկան, սակայն «քանի որ Երևանի քաղաքապետարանն աստիճանաբար երթուղայիններն ավտոբուսներով է փոխարինում և ժամանակի ընթացքում երթուղայիններն ընդհանրապես վերանալու են, սարքերի տեղադրումն աննպատակահարմար է համարվում»։

Տարեսկզբին  հասարակական տրանսպորտի մի քանի կանգառներում փորձնական կարգով GPS համակարգով զինված էլեկտրոնային վահանակներ տեղադրվեցին։ –0–