Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Երևանում շրջածախ առևտրի համար նոր կանոններ են սահմանվել. դրանք ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից

09.09.2020, 15:10
Երևանում շրջածախ առևտրի համար նոր կանոններ են սահմանվել. դրանք ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից
Երևանում շրջածախ առևտրի համար նոր կանոններ են սահմանվել. դրանք ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Երևանի ավագանու նախօրեին կայացած նիստի ժամանակ ընդունված որոշումներից մեկով սահմանվում է Երևանի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլն) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը։

Ինչպես հայտնում է Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, որոշման համաձայն, շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին, վաճառքի կամ ցուցադրության համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ, այլ իրեր ու առարկաներ, ինչպես նաև արգելվում է օգտագործել սայլակներ կամ շարժական այլ միջոցներ։

«Շրջածախ առևտուր իրականացնող աշխատողը պետք է ապահովված լինի ապրանքը գնորդին վաճառելու փաստը հավաստող՝ օրենքով սահմանված փաստաթղթեր (ՀԴՄ կտրոն, հաշիվ և այլն) տրամադրելու հնարավորությամբ։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021թ. հունվարի 1-ից»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-