Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+32

990 մլն դրամ կհատկացվի Երևանում նախատեսված Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպմանը

06.10.2022, 15:33
Առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 350 մարզիկների մասնակցություն
990 մլն դրամ կհատկացվի Երևանում նախատեսված Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպմանը
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հաստատել է հաջորդ տարի Երևանում անցկացվելիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման ծրագիրը, որի ընդհանուր արժեքն է 990 մլն դրամ (ավելի քան 2,4մլն դոլար)։

Առաջնությունն անցկացվելու է 2023թ.–ի ապրիլի 15–23–ը։

Ի կատարումն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մոտ 2022 թվականի հուլիսի 7-ին կայացած՝ 2023 թվականի ապրիլին Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքների համակարգող հանձնաժողովի նիստի արձանագրության, որի համաձայն Հայաստանի ծանրամատի ֆեդերացիային է հատկացվել 600.540.5 հազար դրամ գույք ձեռք բերման նպատակով, իսկ միջոցառման իրականացման ծառայությունների համար հատկացվելու է 990.140.2 հազ. ՀՀ դրամ:

Առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 350 մարզիկների մասնակցություն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն, 45 մրցավար և միջոցառումը սպասարկող անձնակազմ (նախնական`30 հոգի): Ընդհանուր առմամբ ակնկալվում է շուրջ 500 անձանց մասնակցություն:–0–