Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հավակնորդների շախմատի մրցաշարի տասնմեկ տուրից հետո Արոնյանը մեկ միավորով է զիջում առաջատար Անանդին

26.03.2014, 17:33
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ–ոքի է խաղացել ռուս Պյոտր Սվիդլերի հետ Խանտի–Մանսիյսկի հավակնորդների շախմատային մրցաշարի տասնմեկերորդ տուրում և աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին զիջում է մեկ միավորով։
Հավակնորդների շախմատի մրցաշարի տասնմեկ տուրից հետո Արոնյանը մեկ միավորով է զիջում առաջատար Անանդին
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ–ոքի է խաղացել ռուս Պյոտր Սվիդլերի հետ Խանտի–Մանսիյսկի հավակնորդների շախմատային մրցաշարի տասնմեկերորդ տուրում և աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին զիջում է մեկ միավորով։

Ոչ–ոքի են խաղացել նաև Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Вишванатан Ананд (Հնդկաստան), Դմիտրի Անդրեյկին (Ռուսաստան) – Շահրիար Մամեդյարով (Հնդկաստան) զույգերը։ Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) պարտիան դեռ չի ավարտվել։

Տասնմեկ տուրերից հետո Անանդն ունի 7 միավոր, Արոնյանը` 6։

Մարտի 30–ին ավարտվող հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա պայքարել շախմատային թագի համար աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։ -0-