Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+24

Խոակին Կապարոսը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ (ՎԻԴԵՈ)

10.03.2020, 15:27
Հայաստանի ազգային հավաքականը նոր մարզիչ ունի. ՎԻԴԵՈ
Խոակին Կապարոսը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի հայտնի մասնագետ Խոակին Կապարոսը:

64-ամյա իսպանացու հետ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թ. նոյեմբերի 30-ը:

Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։

Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլյայում» մարզչական աշխատանքով: «Սևիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

2019 թվականին Կապարոսը Սևիլյայի նահանգի կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։

Նախորդ տարվա ապրիլին 64-ամյա իսպանացի մասնագետը խոստովանել է, որ ինքը քրոնիկ լեյկեմիայով է տառապում: Չնայած դրան, Կապարոսը անցած մրցաշրջանը եզրափակեց «Սևիլյայում»՝ թիմի հետ զբաղեցնելով Իսպանիայի առաջնության լիգայի աղյուսակի 5-րդ տեղը:

Այս տարվա փետրվարի 12-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել է պայմանագիրը Աբրահամ Խաշմանյանի հետ, որը հաստատվել էր որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ 2019 թվականի նոյեմբերի 7-ին: Հայ մասնագետը չկարողացավ լուծել ամենակարևոր խնդիրը. նա Հայաստանի հավաքականը չբերեց Եվրո -2020, ավելին, Խաշմանանյանի գլխավորությամբ թիմը ապրեց ամենամեծ ֆիասկոն ժամանակակից հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Եվրո-2020-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի եզրափակիչ փուլում Հայաստանի հավաքականը արտագնա խաղում 9: 1 հաշվով պարտվեց Իտալիայի ընտրանուն:-0-