Հայաստանի հավաքականը 123-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հավաքականը 123-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Փետրվարի 4-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 2 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 123-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Բելգիան, Արգենտինան երկրորդն է, Իսպանիան՝ երրորդը:
1. Բելգիա - 1494 միավոր
2. Արգենտինա- 1455
3. Իսպանիա– 1370
4. Գերմանիա - 1347
5. Չիլի -1293
6. Բրազիլիա - 1251
7. Պորտուգալիա -1219
8. Կոլումբիա - 1211
9. Անգլիա– 1106
10. Ավստրիա-1091
23. Ռուսաստան - 895
27. Ուկրաինա– 842
67. Բելառուս– 514
71. Ուզբեկստան - 502
88. Էստոնիա– 379
100. Լատվիա - 338
105. Ղրղզստան– 324
114. Թուրքմենստան - 298
116. Ադրբեջան - 296
120. Վրաստան - 286
123. ՀԱՅԱՍՏԱՆ - 285
128. Լիտվա– 274
131. Ղազախստան– 266
148. Տաջիկստան - 196
155. Մոլդովա – 170: —0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:38 04.02.2016