Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+12

Հայ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ և կմասնակցի Եվրոպայի 2014 թ.–ի առաջնությանը

06.12.2013, 13:05
Հայ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը պատրաստվում է մասնակցել Եվրոպայի ծանրամարտի 2014 թ. առաջնությանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Հայ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ և կմասնակցի Եվրոպայի 2014 թ.–ի առաջնությանը
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը պատրաստվում է մասնակցել Եվրոպայի ծանրամարտի 2014 թ. առաջնությանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

«Ինչպես և խոստանում էի, վերադարձել եմ մեծ սպորտ երեխայի ծնունդից հետո, որը ներկայում 4.5 ամսական է։ Մարզվում եմ արդեն երկուսուկես ամիս։ Պատրաստվում եմ մասնակցել Եվրոպայի առաջիկա առաջնությանը հաջորդ տարվա ապրիլին»,– ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Խուրշուդյանը։

Հայ ծանրորդ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ամուսնացել է 2012 թվականի հոկտեմբերին։

Մարզիկը նշեց, որ ձգտում է մեդալ նվաճել առաջիկա առաջնությունում և ընդգծեց, որ պարտության դեպքում կշարունակի ինտենսիվ մարզվել աշխարհի առաջնությունում հաջողության հասնելու համար։

«Եթե Եվրոպայի առաջնությունում մեզ չհաջողվի մեդալ նվաճել` լավ է, բայց ես, նախևառաջ, նպատակ ունեմ դեպի աշխարհի առաջնություն»,– ասաց Խուրշուդյանը։

Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի է արժանացել (2007)։ 2009 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, եվրոպական առաջնությունների (2006, 2009, 2011 թվականներ) եռակի արծաթե մեդալակիր։ -0-