Հայ շախմատիստները հաղթել են սլովենացիներին Եվրոպայի առաջնության 5–րդ տուրում, իսկ շախմատիստուհիները ոչ–ոքի են խաղացել Վրաստանի հավաքականի հետ
13.11.2013,
14:01
Հայաստանի շախմատի հավաքականը 3։1 հաշվով հաղթանակ է տարել Սլովենիայի հավաքականի նկատմամբ Վարշավայում անցկացվող Եվրոպայի թիմային առաջնության 5–րդ տուրում։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի շախմատի հավաքականը 3։1 հաշվով հաղթանակ է տարել Սլովենիայի հավաքականի նկատմամբ Վարշավայում անցկացվող Եվրոպայի թիմային առաջնության 5–րդ տուրում։
Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա հաղթել է Դուսկո Պավասովիչին, երրորդ խաղատախտակի մոտ Վլադիմիր Հակոբյան–Յուրա Սկոբերնե հանդիպումը ևս ավարտվել է հայ շախմատիստի հաղթանակով։ Սերգեյ Մովսիսյան–Լուկա Լենիչ, Գաբրիել–Սարգսյան–Յուրե Բորիսեկ հանդիպումներն ավարտվել են ոչ–ոքի արդյունքով։
5–րդ տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցնում է 10–րդ տեղը։
Հայ շախմատիստուհիները 5–րդ տուրում ոչ–ոքի են խաղացել առաջնության ֆավորիտներից մեկի` Վրաստանի հավաքականի հետ։ Էլինա Դանիելյանը հաղթել է Նանա Ձագնիձեին, Մարիա Կուրովան պարտվել է Բելա Խոտենաշվիլիին, Լիլիթ Մկրտչյան–Մերի Արաբիձե, Լիլիթ Գալոյան–Նինո Խուրցիձե հանդիպումներն ավարտվել են ոչ–ոքի արդյունքով։
Չորս տուրերի արդյունքում Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցնում է 4–րդ տեղը։
Եվրոպայի թիմային առաջնությունը, որին մասնակցում է 37 երկիր, անցկացվում է նոյեմբերի 8–17–ը Վարշավայում։ –0–