Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանի ազգային հավաքականը մարտի 27–ին ընկերական հանդիպում կանցկացնի Երևանում

26.01.2018, 18:35
Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում։
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 27–ին ընկերական հանդիպում կանցկացնի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Լիտվայի ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի և Լիտվայի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը կայանալու է մարտի 27-ին Երևանում: 

Այս պահին ՀՖՖ-ն վարում է բանակցություններ ևս մեկ ընկերական հանդիպման անցկացման վերաբերյալ:

Օրերս հայտնի են դարձել Ազգերի լիգայում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցները։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D դիվիզիոնի չորրորդ խումբ: Հավաքականի մրցակիցները կլինեն Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի թիմերը: Խմբային մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի աշնանը: Չորս դիվիզիոններից յուրաքանչուրի հաղթողը կստանա 2020 թ.–ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։–0–