Հայաստանի հավաքականը FIFA–ի վարկանիշում բարձրացել է 7 հորիզոնականով
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը FIFA–ի վարկանիշում բարձրացել է 7 հորիզոնականով` զբաղեցնելով 116–րդ տեղը, նշվում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում։
Փետրվարին հայկական թիմը չի անցկացրել ոչ մի հանդիպում։
2018 թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները հայտնվել են հետևյալ հորիզոնականներում` Ռումինիա` 16–րդ տեղ, Լեհաստան` 31, Դանիա` 40, Մոնտենեգրո` 84 և Ղազախստան`125։
FIFA-ի վարկանիշի առաջին տասնյակը մարտի 3–ի դրությամբ.
1. Բելգիա
2. Արգենտինա
3. Իսպանիա
4. Գերմանիա
5. Չիլի
6. Բրազիլիա
7. Պորտուգալիա
8. Կոլումբիա
9. Անգլիա
10. Ավստրիա
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
14:17 03.03.2016