ՎՏԲ-Հայաստան բանկը` Երևանում մեկնարկող ֆուտբոլային մրցաշարի գլխավոր հովանավոր

ՎՏԲ-Հայաստան բանկը` Երևանում մեկնարկող ֆուտբոլային մրցաշարի գլխավոր հովանավոր

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Սույն թվականի մայիսի 26-ին Երևանում մեկնարկում է Հայաստանի ինտերնետ ԶԼՄ-ների և լրագրողների ասոցիացիայի կողմից կազմակերպված Լրագրողների միջազգային ֆուտբոլային երկրորդ մրցաշարը: Մրցաշարի գլխավոր հովանավորն է ՎՏԲ-Հայաստան Բանկը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Մրցաշարին մասնակցում են լրագրողների թիմեր Ռուսաստանից, Լիտվայից, Լատվիայից, Վրաստանից, Ուկրաինայից և Բելառուսից: Հայաստանը ներկայացված է երկու թիմերով՝ Երևանից և Գյումրիից: Լրագրողների միջազգային ֆուտբոլային երկրորդ մրցաշարը տեղի կունենա «Փյունիկ» ՖԱ մարզադպրոցի դաշտում:

«ՎՏԲ-Հայաստան բանկը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին և ակտիվորեն աջակցում է տարբեր մարզական միջոցառումներին: Բանկի հատուկ հետաքրքրության են արժանանում միջոցառումները, որոնց մասնակցում են Հայաստանի ԶԼՄ ներկայացուցիչները։ Վերջերս բանկը աջակցել է հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև անկացվող շախամատային մրցաշարին: Բացի այդ, բանկը մեծ նշանակություն է տալիս իր ֆուտբոլային թիմին, որը պարբերաբար հանդես է գալիս միջկորպորատիվ մրցաշարերում և զբաղեցնում է մրցանակային տեղեր», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:34 23.05.2018




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×