Բուքմեքերները նախապատվությունը տալիս են իտալացիներին
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Աշխարհի բուքմեքերական գրասենյակները գրեթե չեն կասկածում, որ 2014թ.–ի ընտրական փուլի շրջանակում այսօր կայանալիք Հայաստան-Իտալիա խաղի հաղթող են դառնալու իտալացիները։
Այսպես, Williamhill գրասենյակը խաղադրույքներ է ընդունում Իտալիայի հավաքականի հաղթանակի համար` 1,33 գործակցով, ոչ-ոքին` 5,00, իսկ հայկական թիմի հաղթանակի համար` 9,00 գործակցով։
"bwin" գրասենյակում հայկական հավաքականի հաղթանակը գնահատել են 9,75, ոչ-ոքին` 5,50, իսկ իտալացիների հաղթանակը` 1,28։
Հայ բուքմեյքերները մի փոքր ավելի լավատեսորեն են տրամադրված։ Այսպես` հայերի հաղթանակը գնահատվել է 7,00, ոչ-ոքին` 5,40, իսկ բուլղարացիների հաղթանակը` 1,33։
Այնուհանդերձ հարկ է նշել, որ նմանատիպ խաղադրույքներ էին սահմանվել նաև Հայաստան–Չեխիա հանդիպման համար, իսկ արդյունքում հայ ֆուտբոլիստները կարողացան հաղթել ավելացված ժամանակի ընթացքում։
Ուրբաթ հայ ֆուտբոլիստները սեփական հարկի տակ 2։1 հաշվով պարտության մատնեցին բուլղարացիներին։
Ինը խաղից հետո ընտրական Вխմբի առաջատարներն են իտալացիները` 21 միավորով։ Երկրորդ և երրորդ տեղերը 13 միավորով կիսում են դանիացիներն ու բուլղարացիները։
Չեխիայի և Հայաստանի հավաքականներն իրենց հաշվին ունեն 12 միավոր, մրցաշարային աղյուսակը երեք միավորով եզրափակում են մալթացիները։--0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
11:29 15.10.2013