Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը կանցկացվի Մինսկում, Բելառուսը սպասում է հյուրերին

Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը կանցկացվի Մինսկում, Բելառուսը սպասում է հյուրերին

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը կանցկացվի Մինսկում 2014 թվականի մայիսի 9-ից 25–ը։

Տափօղակով հոկեյի 78–րդ աշխարհի առաջնությունը Մինսկում անցկացնելու մասին որոշումն ընդունվել է Ցյուրիխում, Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսում։ Առաջնությունը կանցկացվի Մինսկի երկու սառցադաշտերում` Մինսկ–Արենայում և Չիժովկա–Արենայում, հիշեցնում է Հայաստանում Բելառուսի դեսպանությունը։

Բելառուսի Հանրապետության նախագահի` 2012 թվականի հունվարի 16–ի հրամանագրով 2014 թվականի ապրիլի 25–ից մայիսի 31–ն առաջնության պաշտոնական մասնակիցների և օտարերկրացի զբոսաշրջիկների համար հաստատվել է Բելառուսի Հանրապետությունից առանց վիզայի մուտքի և ելքի, Բելառուսի Հանրապետության տարածքում ժամանակավոր մնալու, ինչպես նաև պարտադիր բժշկական ապահովագրության բացակայության կարգը։

Տափօղակով հոկեյի ԱԱ պաշտոնական զբոսաշրջային օպերատորը Մինսկում «ՑԵՆՏՐԿՈՒՐՈՐՏ» ձեռնարկությունն է։

Առաջնության անցկացման ժամանակահատվածում «ՑԵՆՏՐԿՈՒՐՈՐՏ»–ի կողմից պատվիրվել է 20 000 տեղ Մինսկի հյուրանոցներում և հոսթելներում առաջնության երկրպագուներին և հյուրերին տեղավորելու համար, որոնցից 5 000–ը գտնվում են Ֆան–գյուղում։ Ֆան–գյուղը սենյակների 5 հարմարավետ և ժամանակակից համալիր է, որտեղ առաջնության ընթացքում կկազմակերպվի երկրպագուների և հոկեյի սիրահարների ամենամեծ ֆան–գոտին։

«ՑԵՆՏՐԿՈՒՐՈՐՏ» հանրապետական ունիտար ձեռնարկության աշխատակիցների կողմից մշակվել են առաջնության հատուկ զբոսաշրջային փաթեթներ։

Մասնավորապես, «VIP-փաթեթն» ընդգրկում է բնակություն (Մինսկ քաղաքի 4-5–աստղանի լավագույն հյուրանոցներում), խաղերի տոմսեր, VIP հյուրընկալության (ռեստորանի) գոտու այցելություն սառցահարթակներում, հյուրանոցներից դեպի սառցադաշտեր անհատական տեղափոխում, հուշանվեր։ «Ընտանեկան փաթեթը» նախատեսում է ծրագիր երեխաներով ընտանեկան զույգերի համար, բնակություն Ֆան–գյուղի սենյակներում, խաղերի տոմսեր, հուշանվեր, Մինսկի քարտեզը, երկրպագուի անցատոմս։

Բացի այդ, «Երկրպագուի փաթեթն» ընդգրկում է բնակություն Ֆան–գյուղում, ինչպես նաև Մինսկի հյուրանոցներում, խաղերի տոմսեր, հուշանվեր, երկրպագուի մշտական տոմս, իսկ «Կորպորատիվ փաթեթը» նախատեսում է հարմարավետության ծրագիր Բելառուսի Հանրապետության ձեռնարկությունների և կազմակերպությունների հավաքական խմբերի աշխատողների համար, բնակություն Ֆան–գյուղում կամ Մինսկ քաղաքի հյուրանոցներում, խաղերի տոմսեր, հուշանվերներ, էքսկուրսիոն ծրագիր։

2014 թվականի հոկտեմբերի 28–ին մեկնարկում է մեկ հավաքականի` Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Ղազախստանի, Կանադայի, Լատվիայի, Նորվեգիայի, Ռուսաստանի, Սլովակիայի, ԱՄՆ–ի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի խաղերի տոմսեր ընդգրկող զբոսաշրջային փաթեթների վաճառքը։

Զբոսաշրջային փաթեթները կարելի է նախապատվիրել «ՑԵՆՏՐԿՈՒՐՈՐՏ» տուրիստական օպերատորի պաշտոնական կայքում` www.icehockey-2014.com, կամ հայտ ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։ Նախապատվիրելով և վճարելով 2014 թվականի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության զբոսաշրջային փաթեթների համար մինչև 20113 թվականի նոյեմբերի 25–ը` երկրպագուները կստանան 10– տոկոսանոց զեղչ «Նախապատվիրում» ակցիայի
շրջանակում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

20:01 06.11.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×