Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+5

ՀՖՖ–ն հերքել է Նազարյանին` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակելու մասին տեղեկությունը

23.10.2013, 14:18
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունն այն մասին, որ Ռաֆայել Նազարյանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել։
ՀՖՖ–ն հերքել է Նազարյանին` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար նշանակելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հերքել է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվությունն այն մասին, որ Ռաֆայել Նազարյանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել։

 «ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքում Ռաֆայել Նազարյանի նշանակման մասին տեղեկատվությունը հայտնվել է հեղինակային նյութի թարգմանության մեջ սխալի հետևանքով», – հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

 Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս լուրի մասին տեղեկատվությունը հանվել է ՈւԵՖԱ–ի պաշտոնական կայքից։

 Երկուշաբթի Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել էր գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Նախօրեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները նամակ են հղել Մինասյանին` խնդրելով վերանայել մարզչի պաշտոնից հեռանալու մասին որոշումը։

 Ռաֆայել Նազարյանին, ով ավելի վաղ զբաղեցնում էր Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, երեքշաբթի փոխարինել է Երևանի «Արարատ» ակումբի մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։

 Նազարյանը վերջերս սուր քննադատություն է ենթարկվում երկրպագուների և մասնագետների կողմից երիտասարդական հավաքականի անհաջող հանդիպումների կապակցությամբ։–0–