Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Ներկայացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզահագուստը (ՎԻԴԵՈ)

31.08.2018, 17:31
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է ազգային հավաքականի` իտալական Macron ապրանքանիշի նոր մարզահագուստը։
Ներկայացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզահագուստը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ուրբաթ ներկայացրել է ազգային հավաքականի` իտալական Macron ապրանքանիշի նոր մարզահագուստը։ 

Ավելի վաղ Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս Adidas ապրանքանիշի մարզահագուստով։ 

«Հայաստանի հավաքականի նոր մարզահագուստը յուրահատուկ է։ Այն տարբերվում է նախորդներից դիզայնով և առկա դետալներով։ Մարզահագուստի վրա գրված է. «Հավաքական, իմ պատիվ», որը տեսնում են խասացողներն ամեն անգամ այն հագնելիս...»,– ասում է ՀՖՖ ներկայացուցիչը։

Հայաստանի թիմն ընդգրկվել է Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբում։ Նրա մրցակիցներն են` Մակեդոնիայի, Լիխթենշթեյնի և Ջիբրալթարի թիմերը։ Խմբային մրցաշարը կանցկացվի 2018 թվականի աշնանը։ Չորս դիվիզիոններից յուրաքանչյուրի հաղթողը կստանա 2020 թվականի աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիր։ -0-