Հայ մարզիկները չեն ընդունում մելդոնիում և պատրաստ են Ռիոյում նախատեսված Օլիմպիադային. RADO–ի նախագահ

Հայ մարզիկները չեն ընդունում մելդոնիում և պատրաստ են Ռիոյում նախատեսված Օլիմպիադային. RADO–ի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայ մարզիկները չեն ընդունում արգելված դեղորայք, մասնավորապես` մելդոնիում և պատրաստվում է Ռիո դե Ժանեյրոյում նախատեսված Օլիմպիադային, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց Արևելյան–եվրոպական տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության (RADO) նախագահ Արեգ Հովհաննիսյանը։

«Հայ մարզիկներն ընդունել են մելդոնիում (միլդրոնատ) մինչև նախորդ տարվա սեպտեմբեր։ Սեպտեմբերին կազմակերպվեց ժողով, որի ընթացքում բոլոր մարզական բժիշկներին և պատասխանատու անձանց ներկայացվեց պարզաբանում միլդրոնատի մասին։ Ներկաներից յուրաքանչյուրը ստորագրեց համապատասխան փաստաթուղթ այն մասին, որ իրազեկված է», – ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, Մարզական բժշկության կենտրոնի տնօրենի հրամանով` արգելվել է մելդոնիումի գնումն ու տարածումը հայ մարզիկների շրջանում։

«Միլդրոնատը հայտնաբերվել է մեր մարզիկների օրգանիզմում դեկտեմբերին, երբ այն դեռևս արգելված չէր։ Սակայն մենք նամակ ստացանք, որտեղ զգուշացվում էր, որ 2016 թ.–ի հունվարի 1–ից այդ դեղամիջոցն արգելվելու է։ Այս կապակցությամբ դեկտեմբերի 11–ին կրկին կազմակերպվեց մեծ սեմինար։ Օրերս ստուգվել են մեր ըմբիշները, և ոչինչ չի հայտնաբերվել», – ասաց Հովհաննիսյանը։ 

Նա տեղեկացրեց, որ դոպինգային սկանդալից խուսափելու համար Հայաստանի ազգային օլիմպիական թիմի բոլոր անդամներն օլիմպիական խաղերից առաջ կթեստավորվեն երեք անգամ, իսկ ծանրորդները` չորս անգամ։

«Մենք WADA–ից դրամաշնորհ ենք ստացել, որը թույլ կտա մեզ այս տարի դոպինգ ստուգման ենթարկել ավելի քան 25 մարզիկի», – ասաց Հովհաննիսյանը։

Նա ավելացրեց, որ ըստ ավանդույթի` օլիմպիական խաղերից անմիջապես առաջ Օլիմպիադա մեկնող մարզիկներին թեստավորում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:48 12.03.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×