Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Ռուսական սպորտում դոպինգի օգտագործման մասին WADA–ի գնահատականը 90%–ով օբյեկտիվ է. փորձագետ

12.03.2016, 14:56
Ռուսական սպորտում դոպինգի օգտագործման մասին Համաշխարհային հակադոպինգային գործակալության հանձնաժողովի զեկույցը 90%–ով օբյեկտիվ է,  հայտարարեց Արևելյան–եվրոպական տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության նախագահ Արեգ Հովհաննիսյանը։
Ռուսական սպորտում դոպինգի օգտագործման մասին WADA–ի գնահատականը 90%–ով օբյեկտիվ է. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Ռուսական սպորտում դոպինգի օգտագործման մասին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հանձնաժողովի զեկույցը 90%–ով օբյեկտիվ է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտարարել է Արևելյան–եվրոպական տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության (RADO) նախագահ Արեգ Հովհաննիսյանը։

«Սա հին պատմություն է ռուսական սպորտում դոպինգի օգտագործման մասին։ Այնտեղ, ավանդաբար, ամեն ինչ թաքցվում է։ 90%–ով իրականությանը համապատասխանում է այն ամենը, ինչը հրապարակվել է WADA–ի հանձնաժողովի զեկույցում ռուսական սպորտի մասին։ Բացի այդ, ռուս մարզիկների մոտ անընդմեջ արձանագրվել է մի քանի դրական փորձանմուշ», – ասել է Հովհաննիսյանը։

Նա անընդունելի է համարում այն փաստը, որ որակազրկված մարզիկները, որոնց, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն, արգելվում է հանդես գալ ցանկացած մրցումների, շարունակում են մասնակցել Ռուսաստանի առաջնություններին։  

Ինչ վերաբերում է Մարիա Շարապովայի` վերջերս արված հայտարարությանն այն մասին, որ  Australian Open–ի ժամանակ իրենից վերցված միլդրոնատի դոպինգ–թեստը դրական արդյունք է տվել, ապա, Հովհաննիսյանը կարծում է, որ այն արվել է դիտավորյալ։

«Շարապովայի հայտարարությունը PR քայլ էր, սակայն զուտ իրավաբանական տեսակետից նա ճիշտ է վարվել, քանի որ WADA–ի օրենսգրքում կա մի կետ այն մասին, որ երբ մարզիկն աջակցում է քննությանն ու անկեղծորեն խոստովանում է, ապա որակազրկման ժամկետը կարող է կրճատվել», – ասել է Հովհաննիսյանը։ –0–