Рейтинг@Mail.ru
USD
362.34
EUR
407.92
RUB
4.3346
GEL
139.6
2026 թ. հոկտեմբերի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

«ԱՌԿԱ» գործակալության ֆոտոթղթակիցը պարգևատրվել է AIBA դիպլոմով՝ Երևանում բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը լուսաբանելու համար

07.12.2012, 16:35
«ԱՌԿԱ» գործակալության ֆոտոթղթակից Սամվել Սեպետչյանը պարգևատրվել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) դիպլոմով՝ Երևանում բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը լուսաբանելու համար:
«ԱՌԿԱ» գործակալության ֆոտոթղթակիցը պարգևատրվել է AIBA դիպլոմով՝ Երևանում բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը լուսաբանելու համար
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալության ֆոտոթղթակից Սամվել Սեպետչյանը պարգևատրվել է Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) դիպլոմով՝ Երևանում բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը լուսաբանելու համար:

Սեպետչյանն ուրբաթ պարգևատրվել է AIBA նախագահ Չինգ Կու Վունի և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկվար Արման Մուրադյանի ստորագրությամբ դիպլոմով և հատուկ մեդալով:

Աշխարհի 68 երկրներից ավելի քան 600 մարզիկներ մասնակցում են բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը, որն անցնում է նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 8-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: -0-