Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 9, շաբաթ
եղանակը
Երևանում
+14

Երևանի «Փյունիկ» ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում ուժերը կչափի Սան Մարինոյի չեմպիոնի հետ

22.06.2015, 15:18
Երևանի «Փյունիկ» ակումբն ուժերը կչափի Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորե» ակումբի հետ Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Երևանի «Փյունիկ» ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում ուժերը կչափի Սան Մարինոյի չեմպիոնի հետ
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Երևանի «Փյունիկ» ակումբն ուժերը կչափի Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորե» ակումբի հետ Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Այս մասին հայտնել է դարձել Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ–ի կենտրոնական գրասենյակում անցկացված վիճակահանությունից հետո։

Որակավորման առաջին փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հունիսի 30–ին կամ հուլիսի 1–ին, պատասխան հանդիպումները` հուլիսի 7–ին կամ 8–ին։

Եթե «Փյունիկը» հաղթահարի առաջին որակավորման փուլում, ապա երկրորդ փուլում ուժերը կչափի «Մելդիե» նորվեգական ակումբի հետ։

Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14–ին կամ 15–ին, պատասխան հանդիպումները` հուլիսի 21–ին կամ 22–ին։

Հանդիպումների անցկացման հստակ օրերը հայտնի կդառնան ավելի ուշ։–0–