Ֆեդերերն անցել է Australian Open–ի կիսաեզրափակիչ, Շարապովան զիջել է Սերենա Ուիլյամսին

Ֆեդերերն անցել է Australian Open–ի կիսաեզրափակիչ, Շարապովան զիջել է Սերենա Ուիլյամսին

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն անցել է Ավստրալիայի թենիսի բաց առաջնության` խաղաշրջանում «Մեծ սաղավարտի» շարքի առաջին մրցաշարի (ընդհանուր մրցանակային ֆոնդը`44 մլն դոլար) կիսաեզրափակիչ փուլ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Քառորդ եզրափակչում շվեյցարացին հաղթել է չեխ Տոմաշ Բերդիխին 7:6 (7:4), 6:2, 6:4 հաշվով։ Ֆեդերերն առաջ է անցել Բերդիխից հինգերորդ անգամ անընդմեջ և 16–րդ անգամ` կարիերայում։ Խաղը տևել է երկու ժամ 18 րոպե։ 

34–ամյա Ֆեդերերի համար այս հաղթանակը 302–րդն է «Մեծ սաղավարտի» մրցաշարարերում։ Շվեյցարացին դարձել է առաջին թենիսիստը, ով գերազանցել է հաղթանակով ավարտված 300 խաղի ցուցանիշը։ Կանանց շրջանում առավելագույն թվով հաղթանակները չեխ թենիսիստուհի Մարտինա Նավրատիլովայինն են (306)։ 

Australian Open–ի կանանց քառորդ եզրափակչում ռուս Մարիա Շարապովան զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սերենա Ուիլյամսին։ Մեկ ժամ 35 րոպե տևած խաղն ավարտվել է 6:4, 6:1 հաշվով` հօգուտ ամերիկացի մարզիկի։

Ուիլյամսը հաղթանակ է տարել Շարապովայի հետ 18 խաղերում։

Շարապովան Australian Open–ի հաղթող է դաևձել 2008 թվականին։ Իսկ Ուիլյամսը մրցաշարի վեցակի չեմպիոնուհի է (2003, 2005, 2007, 2009, 2010, 2015)։

Կիսաեզրափակչում Ուիլյամսը կհանդիպի Լեհաստանի ներկայացուցիչ Ագնեշկա Ռադվանսկայայի հետ։ ---0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

11:37 26.01.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×