Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում 41-րդ հորիզոնականն է զբաղեցրել

17.07.2014, 13:10
ՖԻՖԱ-ի վարկանիշում Հայաստանի հավաքականը կորցրել է 47 հաշվարկային միավոր ու այժմ 635 միավորով  զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշային աղյուսակում 41-րդ հորիզոնականն է զբաղեցրել
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՖԻՖԱ-ի վարկանիշում Հայաստանի հավաքականը կորցրել է 47 հաշվարկային միավոր ու այժմ 635 միավորով  զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը, հաղորդում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

2016թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցրել են հետևյալ հորիզոնականները՝ Պորտուգալիա՝ 11-րդ հորիզոնական, Դանիա՝ 26, Սերբիա՝ 31, Ալբանիա՝ 67:

ՖԻՖԱ-ի ընթացիկ վարկանիշի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

1.    Գերմանիա – 1724 միավոր,
2.    Արգենտինա – 1606,
3.    Նիդեռլանդներ – 1496,
4.    Կոլումբիա – 1492,
5.    Բելգիա – 1401,
6.    Ուրուգվայ – 1330,
7.    Բրազիլիա  - 1241,
8.    Իսպանիա – 1229,
9.    Շվեյցարիա - 1216,
10.     Ֆրանսիա – 1202: -0-