Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարը հրաժարական է տվել
06.09.2012,
13:25
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հրաժարական է տվել, Ֆեդերացիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնատար է դարձել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Արմեն Շահազիզյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»՝ հղում անելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությանը:
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հրաժարական է տվել, Ֆեդերացիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնատար է դարձել Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Արմեն Շահազիզյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»՝ հղում անելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությանը:
Խաչատրյանը հրաժարականի մասին որոշումը կայացրել է նախօրեին ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի արտահերթ նիստից հետո, որի ընթացքում քննարկվել են Լոնդոնում կայացած 2012թ.-ի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի հավաքականի արդյունքները: Նիստին ներկա է գտնվել նաև սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
«Քննարկումներից հետո Խաչատրյանը հրաժարականի մասին դիմում է գրել, որն ընդունվել է ԱՕԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Խաչատրյանը լրագրողներին հայտնել էր, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե Ֆեդերացիան պահանջի: Ըստ նրա՝ Հայաստանի հավաքականի մեդալների անբավարար քանակը դեռ չի խոսում Ֆեդերացիայի, Ազգային օլիմպիական կոմիտեի կամ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն սխալների մասին: Որպես փաստարկ` նա մեջբերել է այն մեդալների քանակը, որոնք վերջին վեց տարիների ընթացքում նվաճել է հայրենական հավաքականը՝ 346 մեդալ:
Օլիմպիադայում մինչև 96 կգ քաշային կարգում երրորդ տեղը զբաղեցրեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեցին դասական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (մինչև 74 կգ) և ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ-ից բարձր): Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանն ասել է, որ շատերի համար «ցավոտ» որոշումներ կկայացնի Լոնդոնի Օլիմպիական խաղերից հետո, որոնք փոփոխություններ և հրաժարականներ են ենթադրում: -0-