Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջել է 35-րդ հորիզոնական

19.12.2013, 14:34
Դեկտեմբերի 19-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 1 հորիզոնականով և զբաղեցնում է 35-րդ տեղը:
ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի հավաքականը նահանջել է 35-րդ հորիզոնական
ԵՐԵՎԱՆ, դեկտեմբերի 19. /ԱՌԿԱ/. Դեկտեմբերի 19-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 1 հորիզոնականով և զբաղեցնում է 35-րդ տեղը:

Աղյուսակը գլխավորում է Իսպանիան, երկրորդ տեղում է Գերմանիան, երրորդը Արգենտինան է:

Աղյուսակի առաջին տասնյակը`

1. Իսպանիա - 1507 միավոր,

2. Գերմանիա – 1318,

3. Արգենտինա – 1251,

4. Կոլումբիա – 1200,

5. Պորտուգալիա – 1172,

6. Ուրուգվայ – 1132,

7. Իտալիա – 1120,

8. Շվեյցարիա – 1113,

9. Հոլանդիա – 1106,

10. Բրազիլիա – 1102։

ՖԻՖԱ–ի դասակարգման հաջորդ աղյուսակը կհրապարակվի 2014 թվականի հունվարի 16-ին։-0-