Լևոն Արոնյանը նվաճեց շախմատի աշխարհի գավաթը
27.09.2017,
17:40
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նվաճեց շախմատի աշխարհի գավաթը։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը նվաճեց շախմատի աշխարհի գավաթը։ Այսօր թայ բրեյքում Արոնյանը հաղթանակ տարավ չինացի Դին Լիժենի նկատմամբ 2։0 հաշվով։ Մինչ այդ չորս դասական խաղերը ավարտվեցին ոչ-ոքի` 2:2 հաշվով։
Շախմատի աշխարհի գավաթն անցկացվում է Թբիլիսիում սեպտեմբերի 2–ից 28–ը։ Նոկաուտ համակարգով մեկնարկի դուրս եկան 128 շախմատիստներ։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 96 հազար դոլար։ Արոնյանն ապահովեց նաև 2018 թվականի մարտին Բեռլինում կայանալիք շախմատի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր։ Արոնյանն արդեն մեկ անգամ նվաճել է աշխարհի գավաթը 2005 թվականին։ –0–