Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+21

Միլանի «Ինտերը» մի քիչ չինական է դարձել

02.08.2012, 14:16
China Railway 15th Bureau Group Co. (մեծությամբ երկրորդ երկաթուղային շինարարական ընկերությունը Չինաստանում) մասնաբաժին կունենա «Ինտեր Միլան» իտալական ֆուտբոլային ակումբում, ասվում է ակումբի հաղորդագրության մեջ: Մորաթի ընտանիքը կշարունակի ֆուտբոլային ակումբի վերահսկողությունը:
Միլանի «Ինտերը» մի քիչ չինական է դարձել
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. China Railway 15th Bureau Group Co. (մեծությամբ երկրորդ երկաթուղային շինարարական ընկերությունը Չինաստանում) մասնաբաժին կունենա «Ինտեր Միլան» իտալական ֆուտբոլային ակումբում, ասվում է ակումբի հաղորդագրության մեջ: Մորաթի ընտանիքը կշարունակի ֆուտբոլային ակումբի վերահսկողությունը:

Ինչպես հաղորդում է BFM.ru-ն, գործարքի հիմնական մանրամասների շուրջ արդեն պայմանավորություն է ձեռք բերվել, չինացի ներդրողները կդառնան թիմի՝ մեծությամբ երկրորդ բաժնետերը: 15th Bureau Group-ի ներկայացուցիչներ՝ Լի Կամչին, Քենեթ Խուանը և Ֆաբրիցիո Ռինդին, ֆուտբոլային ակումբի տնօրինությունների խորհրդի նոր անդամները կդառնան: Առաջիկայում կողմերը պետք է ստանան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու թույլտվությունները, որպեսզի ավարտին հասցնեն գործարքը: Այժմ չինական ընկերությունն ու ակումբը համատեղ քննարկում են ֆուտբոլային ակումբի նոր սեփական մարզադաշտի կառուցումը: «Ինտերը» ողջունել է նոր բաժնետերերին: Ակումբը հուսով է, որ ճանաչում ձեռք կբերի Ասիայում:

«Ինտերնացիոնալե Միլան»-ը Իտալիայի ֆուտբոլային ամենատիտղոսավոր ակումբներից մեկն է: Ակումբի հովանավորը Pirelli ընկերությունն է: «Ինտերը» Իտալիայի միակ թիմն է, որը ստեղծման օրվանից չի լքել Իտալիայի առաջնության բարձարգույն դիվիզիոնը: -0-